Ջրվեժում խանդի հողի վրա 35-ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով հետախուզում է 18-ամյա երիտասարդ. Shamshyan.com
«Shamshyan.com»-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի պետ Դավիթ Գևորգյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը սպանության մեջ կասկածվող, Երևանի բնակիչ՝ Մազմանյան 2 շենքում հաշվառված 18-ամյա Արթուր Կարապետի Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարվի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և եթե Ա. Գևորգյանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին, ապա նա տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Վերջինս կասկածվում է ապրիլի 11-ին Ջրվեժի «Մայակ» թաղամասի 31 շենքի 1-ին բնակարանում 35-ամյա Արա Հարությունյանին դանակի բազմաթիվ հարվածներով սպանելու մեջ։
Մանրամասները` այստեղ.