Փորձագետները խորհուրդ են տալիս չշտապել «Samsung Galaxy S8» գնելու հարցում
Մարտ ամսվա վերջին ցուցադրված «Samsung Galaxy S8»-ը գնելու հարցում ավելի լավ է չշտապել: Նորույթն արժե 750 դոլար ԱՄՆ-ում, դրա համար փորձագետները, ում հարցրել են «The New York Times»-ի նյութի համար, խորհուրդ են տալիս սպասել առաջին սեփականատերերի արձագանքին և նոր միայն գալ այդ սմարթֆոնը գնելու որոշմանը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Նոր գաջեթի շուրջ կան մի շարք անորոշություններ: Առաջին հերթին, մտավախություն է առաջացնում այն, որ «Galaxy S8»-ը կարող է կրկնել «Galaxy Note7»-ի ճակատագիրը, որի արտադրությունն ու վաճառքը դադարեցվել են մարտկոցների պայթելու պատճառով:
«Samsung»-ի սեփական հետազոտության արդյունքներով՝ սարքը կարող էր այրվել մարտկոցի վերալիցքավորման ժամանակ, և ամեն ինչ սխալի համար, որը թույլ են տվել մի գործարանում: Թե որքանով է ընկերությունը կարողացել հարթել այս խնդիրները, դեռևս պարզ չէ: