«ԻՊ»-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին ձերբակալված է
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին բերման է ենթարկվել: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի անվտանգության և ինֆորմացիայի կոմիտեի ղեկավար Հեյթամ Աբու Սաիդան: Այս մասին գրում է «РЕН ТВ» հեռուստաընկերությունը՝ հղում տալով արաբական լրատվամիջոցներին:
Ենթադրվում է, որ Ալ Բաղդադին ձերբակալվել է Իրաք-Սիրիա սահմանին, երբ փորձել է դուրս գալ Մոսուլից: Այս պահին ահաբեկիչների առաջնորդը գտնվում է հսկողության տակ:
Ավելի վաղ լրատվամիջոցները բազմիցս հաղորդել են նրան ձերբակալելու կամ սպանելու մասին, սակայն ոչ մի անգամ այդ տեղեկությունը չի հաստատվել:
Մարտի մեկին Աբու Բաքր ալ Բաղդադին դիմել էր իր համախոհներին հրաժեշտի խոսքով, որում հայտնել էր, որ «Իսլամական պետությունը» պարտվել է Մոսուլի պայքարում: