Քրիստոսի խաչելության տեսարանի ժամանակ Հուդային պատահաբար խեղդամահ են արել
Մեքսիկայում Հուդայի դերակատարին պատահաբար խեղդամահ են արել Քրիստոսի խաչելության տեսարանի ժամանակ:Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Հանդիսատեսին ցուցադրում էին «Viacrucis de Jesús» ներկայացումը, որը նվիրված էր Հիսուսի կյանքի վերջին ժամերին:Հանդիսատեսը փորձում էր օգնել 23-ամյա դերասանին, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է:
Կատարվածի առիթով կատարվում է քննություն:Ոստիկանությունում կարծում են, որ կատարվածը դժբախտ պատահար է:
2016թ. ևս մեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել, Հիսուս Քրիստոսին մարմնավորող դերասանը Գվատեմալայում ընկել է խաչվի վրայից: