«Ելք»-ից էլ հարց չտաս «վաբշե». Փոստանջյանը ցանկացել է լքել տաղավարը
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Երեկ երեկոյան «Կենտրոն» TV-ով Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդմանը հյուրընկալած «Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հենց եթերում ոտքի է կանգնել՝ փորձելով պոկել կրծքի բարձրախոսը և հեռանալ։
Փոստանջյանին դուր չէին գալիս Ելքի և Նիկոլ Փաշինյանին մասին հարցերը։
«Ելքից էլ հարց չտաս «վաբշե»,-ասել է նա՝ արդեն ոտքի կանգնած»։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: