Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ
Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում ընթանում է «GRENKE Chess Classic» շախմատային միջազգային մրցաշարը (շրջանաձև մրցակարգ, 8 մասնակից):
Երկրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Երկրորդ տուրի արդյունքները. Նայդիչ-Կարուանա` 0:1, Մայեր-Հոու Յիֆան` 0:1, Վաշյե-Լագրավ-Բլյուբաում` 1:0, Կարլսեն-Արոնյան` ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակը երկրորդ տուրից հետո. 1. Հոու Յիֆան` 2 միավոր, 2-6. Կարլսեն, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Արոնյան, Նայդիչ` 1-ական, 7-8. Բլուբաում, Մայեր` 0.5-ական: