Ե՞րբ կարող է սկսվել միջուկային պատերազմը. պարզաբանում է Հյուսիսային Կորեան
ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչ Քիմ Ին Ռյոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն վտանգավոր իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում, որը լուրջ վտանգ է ներկայացնում Կորեական թերակղզու տարածքում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «վտանգավոր վիճակ է ստեղծել, որի դեպքում միջուկային պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի»:
«Դա լուրջ սպառնալիք է խաղաղության և կայունության դեմ»,- նշել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչն այսօրվա ճեպազրույցի ընթացքում:
Երեկ Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեն հայտնել էր Հյուսիսային Կորեայի հրթիռի անհաջող արձակման մասին: