Լևոն Զուրաբյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարի անելիքները
Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Քննարկվել են ԱԺ անցած ընտրությունների հետ կապված հարցեր, տեղեկացնում է ՀԱԿ մամուլի ծառայությունը:
Լևոն Զուրաբյանը ներկայացրել է «ընտրությունների ընթացքում տեղի ունեցած համատարած և համակարգային բնույթ ունեցող խախտումները, որոնց պայմաններում տեղի չի ունեցել ընտրողների ազատ կամարտահայտում, Սահմանադրական դատարան ներկայացված բողոքի հիմքերը և փաստարկները և ընտրություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը»:
Քննարկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի հնարավոր անելիքները, Ղարաբաղյան կարգավորման և տարածաշրջանային այլ հարցեր: