Քաղաքացիները արգելափակվել են վերելակում.օգնության է հասել հատուկ ջոկատ
Այսօր՝ ապրիլի 17-ին, ժամը 05:35-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 16 շենքի վերելակում.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են վերելակի դուռը. ներսում եղել է 1956 թ. ծնված Լ. Ղ.-ը: