Ասադի կնոջը սպառնում են զրկել քաղաքացիությունից ամուսնուն աջակցելու համար
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջը՝ Ասմուին, կարող են զրկել բրիտանական քաղաքացիությունից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Telegraph»-ին:
Նախկին ներդրումային բանկիրը՝ բրիտանական ծագմամբ, ամուսնացել է Ասադի հետ 2000 թվականին: Այժմ Ասմու Ասադին մեղադրում են իր ամուսնուն հրապարակայնորեն աջակցելու մեջ: Թերթի տվյալներով՝ գոյություն ունի առնվազն երեք էջ սոցկայքերում նրա անունով, որոնք գովաբանում են սիրիական ռեժիմը և Արևմուտքի վրա հարձակումը:
Սիրիայի առաջին տիկինը, լրատվամիջոցների տվյալներով, 500 000 հետևորդ ունի «Instagram»-ում:
Նախորդ հանգստյան օրերին նրա անունով էջն օգտագործվել է ԱՄՆ-ի օդային հարվածների պատասխանի համար, որը տեղի էր ունեցել քիմիական հարձակումից հետո, որում Արևմուտքը մեղադրում է Սիրիայի իշխանություններին: