Իսրայելում մահացել է Ժիտոմիր կայարանում ծեծի ենթարկված ռաբբին
«Խաբադ» հրեական շարժման ռաբբին երեկ մահացել է : Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Նա մահացել է 64 տարեկան հասակում, այն բանից հետո, երբ 2016 թ-ին հարձակման էր ենթարկվել և թալանվել Ժիտոմիր կայարանում:
Այսօր Երեուսաղեմում տեղի է ունեցել նրա հուղարկավորության արարողությունը:
Մենդել դեյչը երկար ժամանակ եղել է «Խաբադ»-ի շարժման դիվանագիտական ներկայացուցիչը Ֆրանսիայում:
Հիշեցնենք, որ նրա վրա հարձակումը տեղի էր ունեցել 2016-ի հոկտեմբերի 7-ին, նրա Ուկրաինա ժամանելուց 2 օր անց: Նա տեղափոխվել էր հիվանդանոց գլխի վնասվածքներով: Այնտեղից տեղափոխվել է Իսրայելի վիրաբուժական կաժանմունք, որտեղ վիճակը վատացել է և ընկել է կոմայի մեջ: