Հալեպի պայթյունի զոհերի թիվը գերազանցել է 100-ը
Հալեպի արվարձանում տեղի ունեցած պայթյունի զոհերի քանակը դարձել է առնվազն 112-ը: Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարածած հայտարարության մեջ նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
«Սիրիացի փրկարարները հայտարարել են, որ այս պահի դրությամբ արդեն փլատակներից դուրս են բերել 100 մարդու դիակ: Սիրիական պետական լրատվամիջոցները հայտարարում են 36 զոհերի մասին»,- ասել է Ալ Ջազիրան:
Այս պահին ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Տեղական լրատվամիջողները տեղեկացրել են, որ հարձակումն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից, ով իրեն պայթեցրել է կայանած ավտոբուսների մոտ: