ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հերթական համարները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 15-ին, կայացած նիստում հաստատել է քվեաթերթիկում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հերթական համարները:
Համարների բաշխումը կատարվել է ըստ այբբենական կարգի: Քվեաթերթիկում 1-ին համարի ներքո կլինի «Ելք» դաշինքը, 2-րդ համարի ներքո` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, 3-րդ համարի ներքո` ՀՀԿ-ն: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին:
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կավարտվի մայիսի 12-ին: Ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ «Ելք» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է և ՀՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է: