Ավազակային հարձակում՝ Էջմիածնում. հափշտակել են 400.000 դրամին համարժեք ոսկյա զարդեր. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ ապրիլի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված ներս է մտել Զվարթնոց թաղամասի թիվ 142 քոթեջ, որտեղ դանակի սպառնալիքի տակ այնտեղ գտնվող անձանցից պահանջել է ոսկյա և արծաթյա զարդեր և գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմանակավորված ճիվաղի և այնտեղ գտնվող քոթեջի բնակիչներ՝ 80-ամյա Նորա Բաբայանի և նրա դստեր՝ նույն հասցեի բնակիչ՝ 59-ամյա Էլմիրա Բարսեղյանի միջև քաշքշուկ է տեղի ունեցել, ինչի հետևանքով Է. Բարսեղյանը ձեռքերի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ տականքը կարողացել է այնտեղից հափշտակել 300 ԱՄՆ դոլար, 400.000 ՀՀ դրամին համարժեք ոսկյա, արծաթյա զարդեր։
Մանրամասները՝ այստեղ: