Լիբիայի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել
Աֆրիկյան երկրներից առնվազն 97 միգրանտ՝ այդ թվում կանայք ու երեխաներ են անհետ կորել Լիբիայի ափերի մոտ նավի խորտակվելուց հետո, հայտնել է Լիբիայի առափնյա պաշտպանության ներկայացուցիչը:Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով BBC-ին:
Այս պահի դրությամբ հաջողվել է փրկել միայն 23 տղամարդու՝ նրանք կարողացել են մնալ ջրի մակերեսի վրա։
Փրկարարական գործողությունը շարունակվում է, սակայն ողջ մնացածների գտնելու հավանականությունը մեծ չէ ։
Լիբիան գլխավոր տարանցիկ կետն է Միջերկրական ծովով Եվրոպա ուղեւորվող անլեգալ միգրանտների համար։