Ասադը ենթադրում է, որ ԱՄՆ-ը նոր հարվածներ կհասցնի Սիրիային
Սիրիայի նախագահ Բաշիր Ասադը հայտնել է, որ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Սիրիային:Այս մասին գրում է Ren.tv-ն՝ հղում տալով France-Presse-ին:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ աջակցում է Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներին, այդ պատճառով էլ հարվածում է իշխանական ուժերին:Ասադը նշել է, որ ամերիկացիները աջակցում են իրենց «գործակալներին»
Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ քաղաքական ռեժիմը նույնն է մնացել, իսկ դա նշանակում է, որ ամերիկացիները աջակցում են ահաբեկիչներին: