Վրաստանի ԱԳ նախարարը Լավրովի այցը Աբխազիա «սադրանք» է անվանել
Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ծրագրված այցելությունը Աբխազիա որակել է «սադրիչ քայլ», հայտնում է «Վրաստան օնլայնը»։Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շարունակում է սադրիչ քայլերը ու գործողությունները ։ Ցավոք, Ռուսաստանի արտգործնախարարի այցելությունը առաջինը չէ այս օկուպացված տարածքներում։ Դա միջազգային իրավունքի, միջազգային նորմերի ո ւ սկզբունքների ոտնահարում է։ Բնականաբար միջազգային համայնքը աջակցում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ու միշտ Վրաստանի կողքին կլինի, երբ խոսքը միջազգային իրավունքի նորմերի ու հակամարտության խաղաղ կարգավորման մասին է»,- ասել է Միխայիլ Ջանելիձեն։