ՄԱԿ-ի տվյալներով՝ Մոսուլի մեծ մասն ավերված է
Իրաքյան Մոսուլի վրա հարձակումների ժամանակ քաղաքի մեծ մասն ավերվել է։ Այս մասին հայտարարել է Իրաքում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության ղեկավար Լիզ Գրանդը.գրում է Lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ տեղանքի հետազոտություններն ու տիեզերքից արված լուսանկարները ցույց են տալիս, որ քաղաքում ավելի քան 1100 շինություն է ավերվել։ Հիմնականում տուժել է քաղաքի արևմտյան մասը, որտեղից մոտ 300 հազար բնակիչ է արտագաղթել:
2017-ին հաջողվել է ազատագրել քաղաքի արևելյան հատվածը, իսկ փետրվարին սկսվել է հարձակումը արևմտյան Մոսուլի վրա։