Բակո Սահակյանը այցելել է Մատաղիս գյուղ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ և մասնակցել այնտեղ շաբաթօրյակի շրջանակներում կազմակերպված ծառատունկին:
Ինչպես հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից՝ երկրի ղեկավարը հանդիպել է նաև տեղի բնակիչների հետ և քննարկել համայնքի առջև ծառացած խնդիրները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: