Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի գործը կարճվել է. հարուցվել է այլ քրգործ. Armtimes.com
«Armtimes.com»-ը գրում է. Մեկ տարի առաջ՝ ապրիլի 25-ի երեկոյան, Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է:
Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա հավելեց, որ պայթյունի քրեական գործի վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով՝ Ռուբեն Բալյանի մահվան հիմքով։
Հիշեցնենք, որ 55-ամյա Ռուբեն Բալյանն է եղել ապրիլի 25-ին Երևանում թիվ 63 ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի մեղավորը, ում տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է տրոտիլ տեսակի պայթուցիկ։ Նույն այդ պայթուցիկի հետքեր են հայտնաբերվել նաեւ ավտոբուսում վերցված փորձանմուշների վրա։ Նա պայթուցիկը ձեռքում նստել է ավտոբուս:
Հալաբյան փողոցում 63 համարի ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Ռուբեն Բալյանից բացի մահացել է նաև ավտոբուսում գտնվող 37-ամյա Արմեն Հովհաննիսյանը, վեց անձինք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Մանրամասները՝ այստեղ: