ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016-ին կազմել է 162.0 մլրդ դրամ
Համաձայն ԼՂՀ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տարեկան զեկույցի՝ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016թ. փաստացի գներով, կազմել է 162.0 մլրդ դրամ կամ 338.0մլն ԱՄՆ դոլար:
«Այդ թվում ապրանքների արտահանումը կազմել է 38.9 մլրդ դրամ (81.1 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 123.2 մլրդ դրամ (256.9 մլն ԱՄՆ դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 84.3 մլրդ դրամով (175.8 մլն ԱՄՆ դոլարով):
2016թ. համեմատությամբ 2015թ. արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 7.4 տոկոսով, ընդ որում, արտահանումը` 30.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 1.7 տոկոսով: Բացասական առևտրային հաշվեկշիռը նվազել է 7.7 տոկոսով»,- ասված է զեկույցում: