Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միակողմանի՝ ՌԴ-Վրաստան ուղղությամբ
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության
ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 12-ին՝ ժամը
10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը միակողմանի բացվել է
ՌԴ-ից դեպի Վրաստան ուղևորվող տրանսպորտային միջոցների համար։
Վրաստանից դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհն առայժմ փակ է։