Պրիմիտիվ քաղաքական հաշվարկ, թե՞ ստրատեգիական կանխատեսում
Առօրյայում հաճախ ենք հանդիպում ասպիսի արտահայտությունների` «քաղաքական կանխատեսումներ» կամ «երկրի քաղաքական տեսլական», նշված ծեծված արտահայտություններից առաջինի մասին մի քանի պարզ դիտարկումներ ներկայացնեմ:
Քաղաքական կանխատեսման մեջ առաջնային նշանակություն ունի սոցիալական տարբեր շերտերի շահերի ըմբռնումը։ Եթե իշխանություններն առաջնորդվեն պատմական գործընթացի օբյեկտիվ ընթացքով և սոցիալական տարբեր խմբերի շահերը չհակադրեն այդ ընթացքին, ապա հասարակական կյանքը կզարգանա առանց ճգնաժամների ու պայթյունների։
Իսկ հասարակության մի մասը չի հայտնվի մուրացկանի վիճակում։
Որպեսզի քաղաքական կանխատեսումը նպատակաուղղված լինի հասարակության համաչափ զարգացման ուղիների ըմբռնմանը և խելամիտ քաղաքական կուրսի ընտրմանը, կանխատեսող խմբերը պետք է առաջնորդվեն հասարակության բոլոր խավերի հավաքական շահերով և այն համապատասխանեցնեն պատմության զարգացման օբյեկտիվ տենդենցի հետ։
Ինչո՞ւ Հայաստանի նախկին խորհրդային տնտեսությունների ու հիմնարկ-ձեռնարկությունների սեփականաշնորհման պրոցեսում տեղ գտան նաև մտավորականությանը, աշխատավոր լայն զանգվածների անհաճո կազմալուծման ու թալանի երևույթներ։
Ի՞նչ մտայնությամբ էին առաջնորդվում 1989թ.-ի Սպիտակի շաքարի գործարանի տեխնոլոգիան ու առաջնակարգ սարքավորումները Վրաստանին վաճառող այրերը։ Ինչո՞ւ ատոմակայանը կանգնեցվեց, իսկ ընդամենը 5 տարի անց, աշխարհի հզոր տերություններից ֆինանսական օգնություն խնդրող Հայաստանը միլիոններ է ծախսում՝ այն նորից գործի գցելու համար։
Այս ինչուներին գլխահակ չպատասխանելու համար՝ քաղաքական գործիչները պետք է առաջնորդվեն ոչ թե պահի թելադրանքով, այլ նախապես մշակված, վերլուծված, արժեքավորված քաղաքական կուրսով և կանխատեսման լուրջ տեսլականով։
Արմեն Հովասափյան. Ֆեյսբուք