Ահաբեկչության դեմ պայքարը հնարավոր է միայն միասնական ուժերով.Պուտին
Ահաբեկչության դեմ պայքարը հնարավոր է միայն միասնական ուժերով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ ահաբեկչությունը այժմ համաշխարհային անվտանգության դեմ գլխավոր սպառնալիքն է, գրում է «РИА Новости»-ն:
«Բանակցությունների ընթացքում շոշափվել են համաշխարհային և տարածաշրջանային խնդիրներ: Նշվել է, որ այսօր գլոբալ անվտանգությանը սպառնացող միակ վտանգը ահաբեկչությունն է, որի դեմ պայքարել հնարավոր է միայն միջազգային համայնքի միացյալ ուժերով»,- ասել է Պուտինը Իտալիայի իր գործընկեր Սերջիո Մատարելլոյի հետ հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ Մատարելլոն ՌԴ է ժամանել նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով: