Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության
ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 11-ին՝ ժամը
11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է
միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Ծանրաքարշ ավտոմեքենաների համար ավտոճանապարհն այս պահին փակ է: