«ԻՊ»-ը նախազգուշացնում է նոր հարձակումների մասին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտնել է նոր հարձակումներ իրականացնելու իր ծրագրերի մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը, որը վկայակոչում է «ԻՊ»-ի ահաբեկիչների հայտարարությունը:
«ԻՊ»-ում հայտնել են, որ Եգիպտոսի եկեղեցիներում պայթյուններն իրականացրել են երկու մահապարտեր, որոնց անուններն են՝ Աբու ալ Բարաա ալ Մասրի և Աբու Իսհաք ալ Մասրի:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Եգիպտոսի երկու քաղաքներում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը: