Իրաքի շիաների ներկայացուցիչը կոչ է արել Ասադին հրաժարական տալ
Իրաքի շիաների ներկայացուցիչը կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին հրաժարական տալ: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Միևնույն ժամանակ, նա քննադատել է նաև ԱՄՆ-ին սիրիական օդանավակայանի ռմբակոծության համար: Նա Նշել է, որ մնան գործողությունները կնպաստեն տարածաշրջանում պատերազմներին և «Իսլամական պետություն» ահաբեկչական ընկերության ամրապնդմանը: