Թանթայի եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը 30-ի է հասել
Եգիպտոսի Թանթա քաղաքի եկեղեցում տեղի ունեցած զոհերի թիվը հասել է 30-ի: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Ալ - Մայադին»:
Ավելի վաղ հաղորդվում էր 25 զոհվածի և 50 տուժածի մասին:
Կիրակի առավոտյան եկեղեցում եկեղեցական արարողության ժամանակ հզոր պայթյուն էր որոտացել Եգիպտոսի Գարբիա նահանգի Թանթա քաղաքում: Նախնական վարկածով՝ մեծ հզորությամբ պայթուցիկ սարքավորումը պայթել է աղոթասենյակում: Ականատեսների խոսքերով՝ պայթյունն իրականացրել է մահապարտը:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ առաջին պայթյունին հաջորդել է երկրորդն արդեն ոստիկանության մարզական կենտրոնի շրջակայքում: Այնտեղ, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, մահացել է 1 ոստիկան: Որոշ ԶԼՄ-ներ ժխտում են երկրորդ պայթյունի մասին լուրերը: