Եգիպտոսի Թանթա քաղաքում երկրորդ պայթյունն է որոտացել
Եգիպտոսի Թանթա քաղաքում երկրորդ պայթյունն է որոտացել, որտեղ ավելի վաղ եկեղեցու մոտ էր պայթուցիկ սարք գործարկվել: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Ահբար Աջիլիա» պորտալին:
Հաղորդվում է, որ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել ոստիկանության մարզական կենրոնի շրջանում:
Վերջին տվյալներով՝ Թանթայի եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է նվազագույնը 15, տուժել է 50 մարդ: