Թրամփն ու Աբեն քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով «Kyodo»-ին:
Հեռախոսազրույցը տևել է 45 րոպե, որի ընթացքում երկու երկրների առաջնորդները կարևորել են Հյուսիսային Կորեայի հետ կապված խնդիրների հարցով սերտ կոորդինացումը:
Բացի դա, Աբեն և Թրամփը «անկեղծորեն մտքերով են փոխանակվել» Սիրիայում տիրող իրավիճակը շուրջ: Այնուհանդերձ, ճապոնացի առաջնորդն մանրամասներ չի հայտնել: