Սիրիական Ռաքքայում զոհերի թիվը հասել է 15-ի.նրանց մեջ կան երեխաներ
Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգի Հունեյդ գյուղում միջազգային կոալիցիայի օդային հարվածների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 15-ի, նրանց մեջ կան նաև երեխաներ և կայանք: Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Ռաքքա նահանգի արևմտյան մասի վրա միջազգային կոալիցիայի ռմբակոծման հետևանքով մահացել է 15 խաղաղ բնակիչ. նրանց մեջ կան նաև երեխաներ և կանայք»,- փաստում է սիրիական աղբյուրը: