Ռուսաստանի և Վրաստանի միջև ընդլայնվում է օդային հաղորդակցությունը
«Airways» վրացական և ռուսական «NordStar» ավիաընկերությունները համաձայնագիր են կնքել երկու երկրների միջև գարնանը և ամռանը չարթերային թռիչքներ իրականացնելու համար: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Վրացական «Airways» ավիաընկերությունը թռիչքներ կսկսի իրականացնել ապրիլի 13-ից: Չվերթները նախատեսվում է իրականացնել մինչև հոկտեմբերի վերջը:
Իր հերթին «NordStar» ավիաընկերությունը մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի վերջ կգործարկի չարտերային չվերթ Մոսկվա-Բաթումի-Մոսկվա երթուղով շաբաթը երեք անգամ ` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: