Սիրիական ռազմաօդային ուժերը վերսկսել են թռիչքներ իրականացնել «Շայրոտ» օդանավակայանից
ԱՄՆ հրթիռային հարվածից մեկ օր անց սիրիական ռազմաօդային ուժերը վերսկսել են թռիչքներ իրականացնել «Շայրոտ» օդանավակայանից: Ակս մասին գրում է «РИА Новости»-ին:
Մարտական առաքելություն ստացած ինքնաթիռը հաջող թռիչք և վայրէջք է իրականացրել: Այժմ ինքնաթիռները անցնում են տեխնիկական զննում:
Ավելի վաղ «Ալ-Ջազիրա» ալիքը հաղորդել էր, որ «Սու-22» ինքնաթիռը թռիչք է իրականացրել:
Ապրիլի 7-ի գիշերը ԱՄՆ ռազմածովային ուժերը կրակել էին «Շայրոտ» ավիաբազայի ուղղությամբ:
Դոնալդ Թրամփի խոսքերով քիմիական հարձակումը իրականացվել է հենց այդտեղից: Սակայն Թրամփը իր խոսքերը հավաստող ոչ մի ապացույց չի ներկայացրել: