Սիրիական պետությունը չի կզմաքանդվի, բայց դրա ներսում կլինեն ինքանավար մարզեր
Այն, որ Սիրիական պետությունը չի կզմաքանդվի դա փաստ է, բայց որ այդ պետության ներսում կլինեն ինքանավար մարզեր կամ պետական միավորումներ, դա արդեն ակնառու է:
Գաղտնիք չէ, որ Ասադին սատարում է Ռուսաստանը, իսկ քրդերին, որոնք ի դեպ Ասադի դեմ ոչինչ չունեն, սատարում է ԱՄՆ-ն: Սակայն հենց Սիրիայում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը համընկնում են, այս երկու պետությունները չեն սատարում Թուրքիայի կողմից աջակցություն ստացող թուրքմեններին, ավելին, ամեն ինչ անում են, որպեսզի ռազմական գործողությունները տեղափոխվեն հենց թուրքմեննեորով բնակեցված վայրերը:
Այս օրերին տեղի ունեցավ բախում Սիրիայում խաղացող երկրների միջև: Փորձում են իրար բան հասկացնել, ազդեցության դաշտերն ու սահմանները հստակեցնել: Թուրքիան` որպես ՆԱՏՕ-ի անդամ, իրեն զգում է ապահովագրված իր երկրի տարածքում ռազմական գործողություններից, միևնույն ժամանակ խստացրել է քաղպաշտպանական համակարգը, սահմանի հսկողությունը և այլն:
Մեկ բան հստակ է, Թուրքիան մտահոգ է Սիրիայի քրդերի հարցով, նա ցանկանում է այնտեղ բնակեցված քրդերին Թուրքիայի հետ սահմանային հատվածից հեռու տանել:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք