Մեծ Բրիտանիայում հին հռոմեական հնագույն բնակավայր են հայտնաբերել
Մեծ Բրիտանիայում Լոնդոն-Էդինբուրգ ավտոճանապարհի վերակառուցման ժամանակ շինարարները հին հռոմեական բնակավայր են հայտնաբերել: Այս մասին գրում է «The Daily Mail»-ը:
Հաղորդվում է, որ հայտնաբերվել են եզակի նմուշներ՝ հնագույն գավաթներ, ապակե հալոց, արածե մատանի, բանալի, սաթե արձանիկ:
Հնագիտական «Historic England» խմբի ներկայացուցիչը հայտնել է պարբերականին, որ հայտնաբերված ունիկալ առարկաների քանակությունն այստեղ «պարզապես անհավատալի է»: