Մահացած նորածինը հուղարկավորության ժամանակ վերակենդանացել է
Հնդկաստանում բժիշկների կողմից մահացած ճանաչված վաղաժամ ծնված նորածինը հուղարկավորության ժամանակ վերակենդանացել է:Այս մասին գրում է Life.ru-ն:
25-ամյա Դուրգեշ Ռատորեն երեքշաբթի լույս աշխարհ է բերել 24 շաբաթական դստերը, որն ընդամենը 340 գրամ է կշռել:
Կինը ծննդաբերել է Ռաջաստան նահանգի հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժքույրները ծնունդից քիչ հետո հայտարարել են, որ երեխան մահացած է, քանի որ լաց չի լինում և չի շնչում:
Երբ ընտանիքի անդամները պատրաստվում էին հուղարկավորել երեխային, նկատել են, որ նա շնչում է և կարողացել են լսել նրա սրտխփոցը: Ծնողները փոքրիկի վերակենդանացումը հրաշք են անվանել: