Ֆուտբոլիստ Իսկոյի արարքը զայրացրել է «Ռեալ»-ի երկրպագուներին
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին քննադատել են սեփական երկրպագուները:Այս մասին գրում է Interfax.ru-ն:
Ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է կատալոնական «Բարսելոնա» ակումբի տարբերանշանով չիփսերի տոպրակ:Այսպիսով՝ երկրպագուները եզրակացրել են, որ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»:
Հարկ է նշել, որ ֆուտբոլիստն արագորեն հեռացրել է լուսանկարը, որից հետո նոր լուսանկար տեղադրել, նույն լուսանկարն առանց չիփսերի տոպրակի: