Ավստրիացի դեռահասը կանխել է գերմանական դպրոցի արյունահեղությունը
Ավստրիական Լինցից մի դպրոցական օգնել է Գերմանիայի և Ավստրիայի իրավապահ մարմիններին կանխել Գերմանական Ուզլար քաղաքի դպրոցում մասսայական սպանությունը:Այս մասին գրում է Ren.tv-ն:
Դեռահասի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 5-ին նա ինտերնետային հարթակով ինչ-որ տարօրինակ զրուցակցի է հանդիպել, ով իրեն պատմել է, որ իր նախկին դպրոցում մասսայական սպանություն է ծրագրել:Որպես իր խոսքերի ապացույց՝ տարօրինակ զրուցակիցը զենքերի լուսանկարներ է ուղարկել դեռահասին, որից հետո վեջինս մի քանի ժամ շարունակ շփվել է անծանոթի հետ, որպեսզի ավել շատ մանրամասներ պարզի:
Տղան անմիջապես կատարվածի մասին հայտնել է ոստիկանությանը, որոնք էլ իրենց հերթին կապվել էն իրենց գերմանացի կոլեգաների հետ:Իրավապահները հետևել են կասկածյալին, ով 16-ամյա մի պատանի է պարզվել:Ներկա պահին դեռահասի հետ աշխատում են փորձագետ-հոգեբաններ: