Շատ վրացիներ ցանկանում են պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ
Վրաստանի քաղաքացիների շրջանում կատարված հարցումներից պարզ է դարձել, որ հարցվածների ավելի քան 50%-ը ցանկանում է վերականգնել Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները: Հարցումը կատարել է ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ 2008 թվականի օգոստոսին, այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և հարավային Օսիայի անկախությունը:
Սակայն, Վրաստանում 2012թ-ի ընտրություններից հետո, նոր իշխանությունները հայտարարել էին, որ ցանկանում են կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: