Ընդհանուր միջավայրը գոհացուցիչ չէր. ԵԽԽՎ պարվիրակության ղեկավար
Հրավիրված ասուլիսի ժամանակ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավար Լիլիան Մորի Պասքիեն ամփոփելով ընտրությունները, ներկայացրեց դիտարկման նախնական եզրակացությունը:
Ըստ նրա իշխանությունները գովեստի են արժանի, քանի որ հնարավորինս փորձել են նոր օրենքը հասկանալի ձևով ներկայացնել հանրությանը: Սակայն, նա ափսոսանք հայտնեց, որ չնայած այս ամենին, նոր օրենքը լիովին չի ապահովել ընտրական գործունեության ազատությունն ու օրինականությունը:
«Ընտրական նոր տեխնոլոգիաներով հնարավոր չէ հաստատել ժողովրդավարություն: Ընդհանուր միջավայրը գոհացուցիչ չի եղել, լրատվամիջոցներում բանավեճեր չեն եղել, մրցակցությունը եղել է անձերի, ոչ թե ծրագրերի վերաբերյալ: Մենք զգացինք, որ վախը և հիասթափությունն ինչ-որ առումով ավելի ուժեղ են եղել, քան հույսը»,- ասաց նա: