Ծեր կինը մահացել է ամուսնու մահից 4 րոպե հետո
«Նրանք ապրեցին երջանիկ մինչև իրենց կյանքի վերջը»,- սովորաբար այս խոսքերը ասում են սիրո լավ պատմությունների վերջում: Մեր կյանքում նույնպես կան այսպիսի պատմություններ: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայում մահացել են ծեր ամուսինները՚ 4 րոպեի տարբերությամբ:
Ամուսինները 71 տարի միասին են ապրել: 91-ամյա կինը մահացել է իր 93-ամյա ամուսնու մահից 4 րոպե հետո: Այդ ժամանակ կինը գտնվել է հիվանդանոցում, իսկ ամուսինը՚ ծերանոցում, որտեղ ապրում էր վերջին ամիսներին միայն: Հիավանդանոցը և ծերանոցը միմյանցից գտնվում են 5 կիլոմետր հեռավորության վրա: