Հաքերները «Nintendo Switch» համակարգի միջոցով վիրուսներ են տարածել
Հաքերները օգտագործելով «Nintendo Switch» համակարգը հարձակումներ են գործել անձնական համակարգիչների վրա: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
«Symantec» հետազոտական ընկերության աշխատակիցները հայտարարել են, որ վիրուսը տարածվում է կայքերի և տեսանյութերի միջոցով, որոնք ծրագիրը առաջարկում է բեռնել:
Բեռնվող ֆայլերը վրիուսով վարակված լինելու պատճառով շատ հեշտ հաքերները կարողանում են մուտք գործել համակարգիչ և ձեռք բերել անձնական տվյալները:
Հետազոտող ընկերությունն ասել է, որ հաքերները հիմնականում առաջարկում են բեռնել վճարովի ծրագրերի անվճար տարբերակները՚ այդպիսով ծուղակը գցելով մարդկանց: