2016թ-ի ներդրումային «անոնսը»
կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների համաձայն՝ ՀՀ ռեզիդենտների ֆինանսական պարտավորությունների զուտ ստանձնումը (ներառյալ պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածը), այսինքն՝ ներդրված միջոցները, 2016թ-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 1 մլրդ 215 մլն դոլար և 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 405,5 մլն դոլարով:
Ըստ այդմ, ուղղակի ներդրումների ծավալն աճել է 159,6 մլն դոլարով եւ կազմել 338 մլն դոլար, պորտֆելային ներդրումներինը` նվազել է 205,9 մլն դոլարով և կազմել է 56,3 մլն դոլար, այլ ներդրումներինը` աճել է 451,9 մլն դոլարով եւ կազմել 820,7 մլնդոլար: Նշվում է նաև, որ 2016թ. ընթացքում ՀՀ ռեզիդենտների ֆինանսական ակտիվների զուտ ձեռքբերումը 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 205,2 մլն.դոլարով և կազմել 303 մլն. դոլար:
Էկոնոմիկ զարկերակ.ֆեյսբուք: