Ապրիլի 1-ը Թռչունների միջազգային օրն է
Ամեն տարի ապրիլի 1-ին ամբողջ մոլորակը նշում է Թռչունների միջազգային օրը: Տոնի կսզբնաղբյուրները տանում են դեպի ԱՄՆ,1894թ.։Տոնը, որը արդիական դարձավ լրատվամիջոցների շնորհիվ, ժամանակի ընթացքում սկսեցին զանգվածաբար տոնել բոլոր նահանգներում, իսկ հետո նաև Եվրոպայում։Այս մասին գրում է Calend.ru-ն:
Այդ օրվա ընտրությունը պատահական չէ։ Հենց տարվա այս ժամանակ են տաք երկրներից վերադառնում չվող թռչունները։ Մեծահասակները ու երեխաները այդ օրը բարեկարգում են թռչունների բնակարանները, նրանց համար կերակրամաններ ու բներ պատրաստում: