Հնդիկ տղամարդը 25 տարի անց գտել է կորցրած ընտանիքը
Հնդկաստանում ծնված Սարու Բրիերլին ընտանիքի հետ կապը կորցրել է 5 տարեկանում, երբ պատահաբար սխալ գնացք է նստել և հայտնվել հայրենիքից 1500 կմ հեռավորությամբ գտնվող Կալկաթայում քաղաքում:Այս մասին գրում է Adme.ru-ն:
Մեծ քաղաքում նրան ոչ ոք չի օգնել:Տղան ստիպված է եղել բնակվել փողոցում: Ավելի ուշ տեղի մանկատան ջանքերով նրան որդեգրել է ավստրալացի եկած ընտանիքը, որն էլ երեխային իր հետ է տարել:
Տղան երկար տարիներ չի կորցրել հույսը, որ մի օր կգտնի ծնողներին:Վերջապես տարիներ անց նրան հաջողվել է գտնել հայրենի քաղաքը Google Earth ծրագրով: