Հաքերները կոտրել են Օլանդի ֆեյսբուքյան էջն ու հրաժեշտի երեկոյի հրավիրել
Անհայտ հաքերները կոտրել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ֆեյսբուքյան էջն ու վերջինիս «հրաժեշտի երեկույթի» են հրավիրել՝ կապված նրա նախագահական լիազորությունների ավարտի հետ: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Հայտարարությունը, որը Օլանդի էջում էր հայտնվել, հյուրերին հրավիրում էր մի միջոցառման, որը տեղի էր ունենալու մայիսի 7-ին՝ ժամը 20:00-ին Ելիսեյան պալատում:
BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ հրավերքը երկրի նախագահի էջից հեռացվել է միայն մեկ ժամ անց:
Հաղորդվում է, որ հրավերքի հեղինակները սկզբունքորեն հայտնի են, նրանք «Հանուն Օլանդի հրաժարականի» շարժման ակտիվիստներն են: Սակայն, այդ խմբի ներկայացուցիչները ժխտում են տեղի ունեցածի հետ իրենց կապը:
Նշենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2 փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: