Վրաստանը ժամանակավորապես փակել է Թուրքիայի հետ սահմանը
«Սարփի» մաքսային անցակետում 4 ժամով դադարեցվել է մարդկանց տեղաշարժը, ինչը պայմանավորված է վերանորոգման աշխատանքներով: Այս մասին գրում է Apsny.ge-ն՚ հղում անելով Sputnik Грузия-ին:
Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության պետ Խատիա Մոիսցրապիշվիլին Sputnik Грузия-ին հայտնել է, որ անցակետը փակվել է նախօրեին` երեկոյան, ինչի հետևանքով ճանապարհին ավտոմեքենաների հերթ էր գոյացել:
Հաղորդվում է, որ վերանորոգման աշխատանքները տեղի են ունեցել թուրքական կողմում, ինչի մասին ասվել էր մի քանի ամիս առաջ։