ՀԱԿ-ից մինչև հնդկական սերիալ
Մի տեսակ երկար բարի լույս. ՀԱԿ-ից մինչև հնդկական սերիալ: Երեկ Մաշտոցի պողոտայում խցանման մեջ էի հայտնվել ՀԱԿ-ի «խաղաղություն» գոչյուններով «խաղաղ» քայլերթի պատճառով, մի դառը, բայց կայուն ճշմարտություն կա՝ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»:
Ինչևէ, մինչ սպասում էինք խաչմերուկի բացվելուն, ակամայից դարձա մոտ 8-11 տարեկան 2 երեխաների (քույր ու եղբայր էին) և իրենց մոր զրույցի ունկնդիրը: Երեխաները ոգևորված իրենց մորը բառացիորեն վերարտադրում էին հնդկական սերիալի հերոսուհի Քուշիի պրիմիտիվ երկխոսությունը մեկ այլ հերոսի հետ, մայրն էլ ոգևորված լսում էր՝ հպարտությամբ լի հայացքով հետևելով երթուղայինի այլ ուղևորների արձագանքին:
Ասում են, թե 4-րդ իշխանությունը չունի դաստիարակչական բաղադրիչ, սակայն ամենօրյա չափաբաժիններով սպառողին մատուցվող տեղեկատվությունն է, որ ձևավորում է հասարակության յուրաքանչյուր անհատի պսիխոսոմատիկ էներգետիկ դաշտն ու դրանով պայմանավորված իր գործունեությունը որպես հանրության մի մասնիկ: Հենց այսօր, այս պահին ենք «Քուշիով» ու «Ռամով» կրթում վաղվա պատգամավորներին:
Նանա Գնդոյան. ֆեյսբուք: