«Եփրատի վահան» ռազմական գործողությունն ավարտվել է
Թուրքիան ավարտել է Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի իրականացրած «Եփրատի վահան» ռազմական գործողությունը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում տալով թուրքական ԶԼՄ-ներին և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի պաշտոնական հայտարարությանը:
Նշվում է, որ վարչապետն այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ Թուրքիայի ԶՈւ-ին հաջողվել է հասնել հաջողության, իսկ հետագան կախված է դեպքերի զարգացումից: Թուրքիայի ԶՈւ-ին հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մաքրել Եփրատի ափին գտնվող Ջերաբլուս քաղաքը:
Գործողության ավարտի, ինչպես նաև դրան մասնակից դարձած զինվորների քանակը չի հրապարակվել: