ԱՄՆ-ը Բահրեյնին 19 «F-16» կործանիչ կվաճառի
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը որոշում է կայացրել Բահրեյնին 19 «F-16» տեսակի կործանիչ և համապատասխան սարքավորումներ վաճառելու մասին: Այս մասին գրում է Интерфакс-ը՝ հղում տալով New York Times պարբերականին:
Բացի օդանավերից՝ կվաճառվի նաև 23 շարժիչ, ռադարներ և «երկինք-երկինք», «երկիր-երկինք» դասի տեխնիկա:
Նշվում է, որ գործարքի ընդհանուր արժեքը 4.7 միլիարդ դոլար է գնահատվում:
Ինչպես նշում է պարբերականը՝ մատակարարումների մասին որոշումը վկայում է Մերձավոր Արևելքում սուննիներին պաշտպանելու և Պարսից ծովում Իրանին դիմակայելու համար նոր դաշնակից գտնելու Թրամփի ցանկության մասին: